Հեղինակի մասին



ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ*

Ես մինչեւ հիմա էլ պատանու պես շառագունում եմ, երբ ճիշտը չեմ խոսում։ Եթե նույնիսկ իմ օգտին չի եղել ճշմարտությունը, ես նրան նայել եմ բաց աչքերով։ Այդպես էի դեռ այն ժամանակներից, երբ ջահել էի, եռանդս՝ շատ, ցանկություններս էլ՝ մե՜ծ-մեծ, ավելի մեծ, քան իմ ուժը կպատեր։
Ջահել էի...

Ճանապարհի հենց սկզբից հասկացա, որ ազնիվ գրականությունը պետք է լինի ճշմարտախոս։
Սակայն ի՞նչ բան է ճշմարտությունը։
Մեծ քաջությո՞ւն է հիվանդի դեմքին ասել՝ դու դատապարտված ես։
Ես ա°յն ճշմարտության մասին եմ ասում, որ հույս է ներշնչում, եռանդի մղում։ Ա°յն ճշմարտության մասին եմ խոսում, որ մարդկային կեցության իմաստն է կազմում, գոյության Նպատակ է, դեպի որը քայլում են մարդիկ ու սերունդներ եւ որին հասնելու համար պետք է օգտվել տրանսպորտի այն տեսակից, որ մորից է ժառանգվում։
Եվ այնուամենայնիվ, ի՞նչ բան է ճշմարտությունը։

Ազնվատոհմ ու ջահել հովատակի պես ճշմարտությունը սիրում է ազատ ու արձակ ապրել։ Եվ քանի որ այն ջահել է ու սլացիկ, շատերն են ուզում հեծնել նրան։
Մինչդեռ ճշմարտությունը բեռ է առավել, որ պետք է մեջքիդ վրա տանես։
Տանես քո ստեղծած գրականության ուսերին։
Ես հասկացա նաեւ, որ ճշմարտությունը պետք է բարի լինի։
Իմ Գյուլի տատի պես։

Պատերազմի ծանր տարիներն էին. տաշտի հացը՝ պակաս, մարդկանց ձեռքը՝ կարճ։
Թոռը սակարկում էր ծեր ադրբեջանցու հետ։ Մեր հարեւան Ավդալ գյուղից էր։ Տանը հաց չկար, եւ ծերունին ճարահատյալ էշը բերել էր մեր գյուղը, որ փոխանակի ցորենի ու գարու հետ։
- Երկու կոտ ցորենի հետ փոխել եմ,- ինքնագոհ ասել էր թոռը։
Գյուլի տատը նայել էր նրան, նայել էր ծերունի ադրբեջանցուն, ապա կարգադրել թոռանը, որ մի կոտ ցորեն էլ լցնի ադրբեջանցու պարկը, ապա կարգադրել.
- Գնա տաշտից երկու հաց բեր։
Տատս հացը տվել էր ադրբեջանցուն ու ասել.
- Էշը գցիր առաջդ ու գնա։
Ծերունի ադրբեջանցին հավատալով ու չհավատալով տեղի ունեցածին, հազար օրհնանք տալով Գյուլի տատիս, վերադարձել էր իր Ավդալ գյուղը։
- Մարդու դժբախտության վրա առեւտուր չեն անի,- ապիկար թոռանը խիստ ասել էր տատս։

Իսկ ադրբեջանցու օրհնանքն ուշացել էր շատ։ Փոքրիկ հորաքույրս դեռ չէր ծնվել, որ տատս կորցրեց ամուսնուն։ Մինուճար տղային՝ դժվարությամբ մեծացրած, իր աչքի սեւ ու սպիտակ տղային կորցրեց, երբ նա ընդամենը 29 տարեկան էր։
Կինը կյանքում տղամարդու ամագ չկերավ։ Ես, որ պետք է փոխարինեի ամուսնուն ու տղային՝ իմ պապին ու հորս, ավա՜ղ, ուշացա... Գուցե տատս էր շտապել հեռանալ էս աշխարհից։

Ու զարմանքով մտածում եմ՝ որտեղի՞ց էր Գյուլի տատիս հոգու այդքան բարությունը, ինչպե՞ս է իրենից վանել չարություն ու քեն, եւ պարզ այս կնոջ մեջ տեղադրել ներանձյա մի վսեմություն։
Ու մտածում եմ՝ գրականության ճշմարտությունը պետք է Գյուլի տատիս պես բարի լինի ու վերերկրային։

Ճշմարտությունը պետք է աշխարհ շինող լինի։
Սաքունց Բախշին՝ մեր ազգի մեծը, իմաստուն մարդ էր։
Լուրը տարան մեծ որդուն, թե մայրդ հոգեվարքի վրա է, հասիր լեզվին։ Որդին եկել էր, գրկել հիվանդ մորը, տաք արտասուքներ թափել եւ... Եվ ստացվել էր այնպես, որ որդին մահացու վարակվել է, իսկ մայրը ոտքի էր կանգնել։
Սաքունց Բախշին մեծ որդու հիշատակին ջրաղաց կառուցեց։
Անցան տարիներ։ Շուշանիկ աղջկա հարսանիքն էր։ Հայրը փոքր տղային ասաց՝ քանի հարսանքավորները չեն հավաքվել, իջիր բաղերը՝  ջրաղացին նայիր ու շուտ եկ։ Քիչ անց դավադիր հրացանը պայթել է եւ... լաց ու շիվանը բռնել հարսանքատունը։

Բախշի պապը, սակայն, խիստ ասել է.
- Էսօր հարսանքի օր է։ Վաղվանը թող մնա վաղվան։
Բախշի պապը որդու դիակի հարեւանությամբ Շուշանիկ աղջկա հարսանիքն արեց։ Հետո այգի գցեց՝ «ի հիշատակս» վաղամեռիկ որդու, որպեսզի նա ամեն գարնան հետ ժպտա խնձորենու ծաղիկների միջից։
Այս պատմության իմաստն այն է, որ ճշմարտությունը, ինչքան էլ դաժան լինի, իր մեջ պետք է պարունակի ոչ թե կործանումի, այլ կառուցումի պայման, ոչ թե սպառումի, այլ արարումի խորհուրդ։ Որպեսզի կենաց ծառը ապրի դալար։
Ես հասկացա, որ գրականության ճշմարտությունը պետք է լինի աշխարհ շինող, ինչպես՝ Բախշի պապը։

Դժվար տարիներ էին ու կարիքը շատ։
Հայրենական պատերազմը սկսվեց, եւ հորաքրոջս ամուսինը մեկնեց ռազմաճակատ։ Բաքվում էին ապրում։ Հորաքույրս աղջկա հետ քաղաքից տեղափոխվեց գյուղ։ Ապրում էինք ինչպես բոլորը։ Հորաքույրս, գյուղի մյուս կանանց հետ, Բադունց այգու խնձորի բերքն էր հավաքում։ Այգին գյուղի գերեզմանատան մոտն էր։ Մի պահ հորաքրոջս աչքին երեւացել էր սիրասուն եղբայրը, որին մի տարի առաջ էր աղի արտասուքով հողումը դրել։ Աչքին երեւացել էր սիրասուն եղբայրը, ձեռքերը կարկառել, որ փաթաթվի եղբորը ու զարկվել գետնին։ Հորս կողքին մի գերեզման էլ ավելացավ։
Հորաքրոջս աղջիկը հորեղբայրներ ուներ, մորաքույր ուներ, բայց որբին տիրություն անողը մայրս եղավ։ Վիզը ծուռ՝ դեռատի մայրս իր երկու որբերի հետ պիտի պահեր մի որբ եւս։ Պահեց։ Բոլորիս հավասարապես։ Ես հետո հասկացա, որ Մայրը, որպես Արարիչ, բարձր է կանգնած եւ Արարչի պես իր լույսը հավասար տարածում է։
Այս օրինակի խորհուրդն այն է, որ գրականության ճշմարտությունը պետք է արդար լինի եւ այդ արդարությունը բոլորիս հավասար բաժանվի։ Ինչպես մորս սիրտն էր արդար։

Ահա այդ երեք ճշմարտությունների վրա է կառուցված այն ամենը, ինչ ստեղծել եմ։ Եվ եթե ինչ-որ բան չի ստացվել, ապա ոչ թե նրա համար, որ չեմ ցանկացել... Հուսամ՝ ներողամիտ ընթերցողը ինձ կների։
Երեւանի պետական համալսարանն ավարտելուց հետո ինձ կանչում էին մեծ քաղաքի հեռուները, ես իմ երազների իրականացումն այնտեղ էի տեսնում։ Մայրս, սակայն, ուրիշ կերպ էր մտածում։ Եվ քանի որ ինձ համար չկար մեկ ուրիշ բարձր կամք, քան մորս կամքը, վերադարձա այնտեղ, որտեղից սկսվել եմ եւ որտեղից էլ նախախնամության մի պահանջով պետք է շարունակվեի։
Եթե մայրերը իմաստուն են իրենց երեխաների հարցում, ապա նրա համար երեւի, որ նրանց հոգու խոր ծալքերում պահվում է տագնապի մի կանչ, որ դարձի բերի իր մոլորյալին։

Տարիներ հետո միայն հասկացա, որ ուրիշ այլ որոշում սխալ կլիներ, որովհետեւ ես ինձ ծնած հողին ավելի էի պետք, որովհետեւ նաեւ միայն ինձ ծնած հողում էր հնարավոր առավելս ինքնադրսեւորվել։ Ես իմ օրինակը ուրիշներին չեմ փաթաթում, եւ սա իմ օրինակի ճշմարտության մասին եմ ասում։
Այս փոքրիկ լեռնային ածուն, որին սիրում ենք խանդոտ  սիրով, որին նվիրված ենք ակամա՝ մեր արյան բաղադրությամբ, դարձավ ինձ համար նյութ, դարձավ շունչ ու ոգի, իր կոշտ ու տաք գրկի մեջ փայփայեց ինձ որպես գրողի ու քաղաքացու։
Գուցե Ղարաբաղը բարձրանիստ չէ այնքան, որտեղից աշխարհը երեւար ավելի մեծ անկյունադարձով, գուցե իմ հասակը չի եղել այնքան բարձր, որ իմ ընդգրկումները լինեն ավելի մեծ։ Ես գրել եմ ինձ ծնած հողի մասին, այդ հողի մարդկանց մասին,- եւ եթե իմ գրվածքներում հոգսը շատ է եղել, ապա դա իմ սիրով բացատրեք. ուրախության պեծերը  հոգուս մեջ բռնկվել են որպես հրճվանքի ցոլքեր,- եւ եթե իմ հերոսների ճակատագրերում դաժանություն եք տեսել, ապա միայն նրա համար, որ ես նրանց ճանաչում եմ հարազատի պես եւ նրանց կյանքի խորհուրդը ցանկացել եմ մարդկանց պարզել որպես զգուշացում՝ ավելի երջանիկ մի բախտ ունենալու համար։
Ես անկեղծ եմ եղել իմ ընթերցողների հետ, միամիտ պարզությամբ բացել եմ նրանց առջեւ իմ սիրտը, իմ խոհերը, իմ մտածումները։ Իմ միամիտ անկեղծությունը կյանքիս ճանապարհին քարեր է շարել, եւ ինքս իմ որոգայթների մեջ եմ ընկել։ Բավականին շրջահայաց չեղա, բավականին խելամիտ չեղա կյանքի «այլ» ճշմարտությունները հասկանալու համար։ Մեր գյուղացիները Սաքունց տոհմի մարդկանց մոտ ծռության գծեր են նկատել։ Ես այդ տոհմից եմ սերել, եւ ինքս ինձնից չէի կարող հեռանալ։
Չդավաճանեցի արյանս կանչին։

Չդավաճանեցի այն դասերին, որ իմ նախնիների փորձն է ուսուցանել։
Կյանքում վշտեր շատ տեսա, որոնցից էլ ձեւավորեցի կարոտներս։
Գրականություն մտա շապկանց։


* Մ.Հովհաննիսյանի՝ ծննդյան 50-ամյակի կապակցությամբ Ստեփանակերտում կայացած հանդիսության ելույթից։

1 комментарий:

  1. Ամուսինս եւ ես շատ վատ վարկեր ունեինք, երբ մենք խորը ֆինանսական իրավաբանների մեջ էինք, թե որքանով մենք դիմել էինք սնանկացմանը, քիչ գումար կամ գումար չունեինք, որպեսզի մեր աղջկան ուղարկեինք մեր քոլեջին, որը մենք չկարողացանք: Մենք վերահսկում ենք աշխատավարձի վարկերը (վարկային կազմակերպությունները), որոնք օգնել են մեզ նման մարդկանց, հիփոթեքային փոփոխություններ: Յուրաքանչյուր ընկերություն, որին մենք դիմել էինք, ցանկացել էինք 1000 դոլարից մինչեւ $ 2000 գումար, որը մենք չկարողացանք: Քանի որ մենք մտածում էինք, որ մենք ոչ մի հույս չունենք, որ վաճառել կամ կորցնել ձեր տունը փակելով: Այնուհետեւ ես հանդիպեցի տեղական ամսագրին եւ ծածկը Վարկային պարտատոմսերի կորպորացիան էր: Երեք հիմնական քայլերը. 1. Դուք ներկայացնում եք էլեկտրոնային հայտ: Էլ. Փոստ `albakerloanfirm@gmail.com 2. Ապահովել նույնականացման ճիշտ միջոցները, թե արդյոք ձեր քաղաքացին ունի նույնականացման քարտ կամ վարորդական իրավունք եւ բանկային հաշվի տեղեկություն: 3. Վարկը մշակվում, հաստատվում եւ փոխանցվում է: Երկար պատմությունը կրճատվել է, նրանք օգնություն են ստացել 4% ֆիքսված փոխարժեքով եւ փոփոխվել են վերանայված վճարումներով: Նրանք նաեւ իրենց դուստրերին տվեցին ուսանողական վարկ `ավարտելու իմ քոլեջի լիարժեք աշխատավարձը: Մենք աշխատել ենք Լասոնի վարկի հետ, որը նախազգուշացրել է մեզ ողջ աշխարհի առաջընթացի մասին: նա արեց բոլոր փաստաթղթերը, հեռախոսազանգերը եւ այլն: Նրանք դա արեցին եւ ստացանք, որ մենք ընդունում ենք: Երբ ես համաձայն եմ նրանց վարկային պայմաններին, եւ ես ներկայացրել եմ իմ բանկի մանրամասները, ես այդ ծառայությունների համար մատչելի գին եմ վճարել: Մենք չկարողացանք դա ստանալ որպես պարզ եւ մատչելի, քանի որ մեր վերափոխման գործընթացը մեր գիտելիքներով: Ես ժամանակ չունեի շնորհակալություն հայտնել ձեզ, ուստի շնորհակալություն հայտնեք: Ես չէի կարող ավելի լավ թիմ խնդրել: Ես վերամշակման մեջ եմ: Լավագույնը ձեզ համար, տեղափոխելով հիփոթեքային վարկը Եթե դուք մեզ նման խնդիր ունեք, դիմեք վարկային հաշվի կորպորացիային: Նրանք կարող են աշխատել: Հարգանքով, Տիմոթեոս եւ Մարիա Ընդունվեց մարտի 2018-ին, Կոլումբոսում, GA

    ОтветитьУдалить