11 ноября 2013 г.

ՆԱՐՆՋԱԳՈՒՅՆ ԳԻՇԵՐՆԵՐ


Գրիգորը երեկոները թախծում է, ու թախծելը նրան դուր է գալիս: Պառկում է դեռ չհովացած գետնին ու նայում աստղոտ երկնքին: Գիշերը կես է դառնում, իսկ նա, դեռ մեջքին պառկած, բաներ է մտածում: Երկնքում ցոլցլում են աստղերը, հովը խաղում է դեմքին, իսկ կրակին դրած թեյամանը մանր տժժալով արծարծում է հիշողությունը:
Լավ օր էր, վարունգի երկրորդ քաղը վերջացրին, պոմիդորի մարգերը ջրեց, մնում է քաղհանը: Բրիգադիր Սամսոնն ասում է՝ պարգևային է հասնելու՝ և՛ դրամով, և՛ մթերքով: Մանուշակի համար շորից-բանից կառնեմ:
Նա մասուրի հատիկները տրորեց ափի մեջ, ուզեց կուլայի ջրով ողողել, հետո միտքը փոխեց՝ տանեմ աղբյուրի ակում լվանամ: Աղբյուրի մոտ դեմքը ոռոգեց պաղ ջրով, մասուրի հատիկները հավաքեց քարե ակից ու վերադարձավ հոլիկ: Թեյամանը շարունակում էր մանր տժժալ: Հատիկները լցրեց թեյամանի մեջ ու մտածեց, որ մասուրի թեյը օգտակար է: Ուզեց իմանալ, թե ինչի՞ն է օգտակար, բայց հիշեց, որ առվի բերանը վաղուց չի փոխել: Բահն առավ ուսին և իջավ վարունգի ածուները: Գիշերով ոռոգելը լավ է, մտածեց բավականությամբ: Երբ վերադարձավ քողտիկ, թեյամանի ջուրը եռում էր: Խանձուղակոթերը քաշեց թեյամանի տակից, որ մասուրը մարմանդ կրակին գույն տա, ու դուրս եկավ բաց օդ: Լուսինը բարձրացել էր Բերդասարի գլուխը: Մանուշակը երևի քնել է: Ու կարոտեց կնոջը: Այստեղ լինե՜ր՝ տենչաց նա: Նախնական մի ցանկություն խլրտաց կրծքի տակ, ակամայից ոտքի կանգնեց, կարծես ուզում էր հենց այդպես՝ թողնել ամեն ինչ ու ճանապարհվել գյուղ: Գրիգորը կոտրված սրտով պառկեց գետնին ու մտքով վերադարձավ վաղուց անցած օրերին:
... Հայրը միշտ ձեռ էր առնում՝ երգ կապող քեռոնց է քաշել: Գրիգորը ամաչում էր իր սիրուն-սիրուն երազներից ու կեսօրահացին նստում էր առանձին և իր համար բաներ մտածում:
Նա իրեն սիրուն փետուրներով թռչուն էր պատկերացնում, որ ծառերի վրա թաքնված երգում է, և նրա երգը դուրեկան է շատ: Աղջիկը կուժը թողնում է աղբյուրին ու գալիս երգի ուղղությամբ: Տղան երգելով ծառից ծառ է թռչում, և աղջիկը գալիս է ձայնի ուղղությամբ: Տղան հասնում է Բերդասարի գլուխը, և երկուսով նստում են գահավիժող ժայռի պռնկին: Տղան ցանկանում է գրկել աղջկա ուսերը, աղջիկը պոկվում է ժայռից ու թռչում ներքև: Տղան ցանկանում է հետևել նրան...
- Գրիգոր, գերանդին վերցրու արի:
Գրիգորը սթափվում է մտքերից ու դժկամ բարձրանում տեղից:
Աստղաբույր գիշերը հոգնած բնությանը խաղաղ քուն է բերել: Իսկ Գրիգորի քունը չէր տանում, Մանուշակին տեսնելու ցանկությունը բորբոքել էր երևակայությունը:
... Արևը կրակ է տվել ամպերը և անցել սարի ետևը: Բերդասարը վառվում է ամպերի հրդեհներում: Գրիգորը գերանդին կախեց ծառից ու պառկեց նոր հնձած խոտի վրա: Հայրն ասել էր՝ ամեն իրիկուն մի բեռ խոտ բեր: Ուզում էր գնալ օրուկ տված ձիու կողմը, բայց նայեց հորիզոնի պլպլացող ամպերին ու մտածեց՝ թող ձին մի քիչ արածի: Թռչունների իրիկվա ձայները նրան դուր էին գալիս և ուզեց մի քիչ լսել:
Այդպես մնաց, ինքն էլ չիմանալով ինչքան: Բերդասարի կատարը այլևս չէր վառվում ամպերի հրդեհներում, և լեռան մութ ուրվագծերը հազիվ էին երևում լուսնի աղոտ լույսի տակ: Թռչունները լռել են, չորս կողմն անդորր է, և միայն երազող պատանին է շարունակում իր պարզ զրույցը աստղերի հետ:
Հայրն ասել էր՝ ամեն իրիկուն մի բեռ խոտ բերես, ձմեռվա պաշարը կլինի: Իսկ Գրիգորը ձիու ոտկապը քանդեց և ձեռնունայն իջավ գյուղ: Սարի ճանապարհին հանդիպեց Մանուշակին, որը նորածին հորթը գրկած գնում էր առջևից, իսկ կովը խուլ մզզալով հետևում էր նրան: Գրիգորը մոտեցավ Մանուշակին, որ հորթը վերցնի գրկից: Մի պահ նրա ձեռքերը մոլորվեցին հորթի և Մանուշակի տաք կրծքերի միջև: Ու չիմացավ, թե ինչ կատարվեց իր հետ, սիրտը ծուլ եղավ, մարմնով սարսուռ անցավ:
- Մանուշակ, հորթը տուր ինձ,- ասաց վերջապես:
Մանուշակը ոչինչ չասաց, Գրիգորը զգաց, որ Մանուշակի դեմքը հրդեհվել է Բերդասարի կատարի իրիկնամուտի նման:
- Մանուշակ,- ասաց,- վաղը Մեծ քարի հանդում խոտ ենք հնձելու:
Մանուշակն ասաց.
- Մերոնք գնացել են սարը:
Կովը, որ լիզում էր իր նորածին հորթին, նայեց Մանուշակին ու խուլ բառաչեց: Մանուշակն ամոթ զգաց և քայլեց առաջ: Գրիգորը հետևեց նրան: Նա մոռացավ, որ կարելի է հեծնել ձին և հորթը առնել ծնկներին:
Երեկոյան հայրը ցածր ասաց՝ լակոտը պսակվել է ուզում: Մայրը առարկեց՝ երեխա է, ինչ ժամանակն է: Հայրը հորանջելով ասաց՝ կին սիրող է երևում: Մայրը խուլ ծիծաղեց՝ հորն է քաշել: Հայրը չպատասխանեց, բայց զգաց, որ համբուրեց մորը: Գրիգորն ամոթից վերմակը քաշեց գլխին: Քիչ անց մայրը ոտքերի ծայրերին մոտեցավ որդուն, իբր ցանկացավ վերմակն ուղղել, անձայն վերադարձավ ննջասենյակ, պատշգամբի վրա բացվող պատուհանը փակեց, և Գրիգորն այլևս ոչինչ չլսեց:
Ներքևում գիշերահավը լեղապատառ ճչաց, և գիշերվա լռությունը ճաք տվեց: Նա սթափվեց մտքերից և իջավ վարունգի մարգերը: Ջրի բերանը փոխեց, բահը ետ խրեց թաց հողի մեջ ու դանդաղ բարձրացավ:
Թեյամանը շարունակում էր իր մարմանդ զրույցը: Բաժակը թեյ լցրեց ու սկսեց խմել: Օդի զովությամբ թեյի տաքությունը հաճելի էր: Ու մտածեց, որ մասուրի թեյն ամենալավ խմիչքն է: Հետո բարեհոգի ժպտաց՝ մարդիկ ինչո՞ւ են սիրում խմել: Խմում են ու հարբում ու գեշ գործեր անում: Բրիգադիր Սամսոնը այդպես չէ՞: Խմում է, հասած խմորի պես մեղկանում ու նստած տեղը մեկեն փլվում: Որտեղից բռնես՝ ծալվում է, ոսկորները ոնց որ տաք տված մոմեր: Այդպես էլ չսովորեցի խմել՝ անքեն մտածեց նա: Մի անգամ հարբել էր, հիշեց, այն ժամանակ էր, երբ բանակ գնալուց առաջ ընկերներով Բերդասարի աղբյուրին քեֆ էին կազմակերպել: Խմել էր ու առաջին ու վերջին անգամ Մանուշակի վրա ձեռք է բարձրացրել: Նա ուզեց որոշել՝ լավ է արե՞լ, թե՞ վատ, բայց չկարողացավ:
Ամպերի ճերմակ մալանչները բռնում են լուսնի երեսը, բայց լուսինը սահում է դրանց տակից, և շրջապատի աղոտությունը նորից մեղմանում է:
Գրիգորը մտովի գգվեց Մանուշակի տաք պարանոցին ու մատներին զգաց կնոջ մարմնի փափկությունը: Նրան տեսնելու ցանկությունը կրծքի տակ մեկ էլ խլրտաց ու Գրիգորի սիրտը տեղահան եղավ:
... Մանուշակը երեկոյան գնաց կովը կթելու և ուշացավ:
- Էս ի՞նչ եղավ հարսին,- ասաց մայրը:
Գրիգորը իջավ գոմ և ինքն էլ ուշացավ. ուշաթափ Մանուշակը արյան մեջ լողում էր: Կովը քացի է տվել, և հղի կինը վիժել է:
Դրանից հետո Մանուշակը այլևս չպտղավորվեց:
- Սերմը փուչ է, թող արա,- ասում էր հայրը:
Գրիգորը ոչինչ չէր ասում ու շարունակում էր Մանուշակին սիրել, հիմա մի քիչ այլ ձևով՝ գորովանքով, ինչպես որբին են սիրում: Որբ չէ՝ ի՞նչ է,- Գրիգորին թվաց, թե բարձրաձայն ասաց:
Կեսօրահացին Սիրանը գեշ էր նստել: Գրիգորը հայացքը փախցնում էր, բայց աչքը էլի մոլորվում էր Սիրանի ոտքերի խորքերում: Գլուխը բարձրացնում էր, ու մի վայրկյան նրանց հայացքները խաչվում էին իրար: Սիրանի աչքերը պեծին էին տալիս ու ստիպում, որ Գրիգորը գլուխը խոնարհի առաջը դրած ափսեին: Ու այդպես ամբողջ ժամանակ: Երբ հացը կերան վերջացրին, Սիրանը Գրիգորին կամաց ասաց.
- Սիրտս մոշ է ուզում:
Մոշուտը հեռու չէ, բայց Գրիգորը վախեցավ գնալ, ասաց.
- Զահլա չկա:
- Կինդ ուզեր՝ կգնայիր: Ես նրանից պակա՞ս եմ,- ու Սիրանը աչքերի ծայրերում ծիծաղեց:
Գրիգորը ուզեց պատասխանել ու պատասխանի խոսք չգտավ:
- Գրիգոր, գյուղի սայլերը վերացել են, եզներին ի՞նչ են անելու:
Գրիգորը պատասխանի տեղ անբասիր ժպտաց: Սիրանը լուռ դույլերն առավ և իջավ մարգերը:
Սիրանը մեղք է, մտածեց նա, մարդաթող կնկանը մեղադրելի չէ: 
Լուսաստղը պայծառ ժպտում է Բերդասարի գլխին՝ հանգստություն բերելով Գրիգորին: Իմ Մանուշակը ուրիշ է ու ներքուստ հպարտացավ, որ Մանուշակը իր կինն է, որին սիրում է: Երանությամբ մտածեց՝ էլի նույն ամոթխածն է մնացել: Կրծքի խորքերից կնոջը տեսնելու տենչը նորից տեղահան արեց նրան: Մի շաբաթ չէր եղել տանը, և հասկացավ, որ դրանից է նրան տեսնելու բուռն ցանկությունը: Ու ցանկացավ Մանուշակին այստեղ՝ դրախտի ձորի կեսգիշերվա ամայության մեջ գգվել: Զգացմունքը գնալով ուռճանում էր կրծքի տակ, ստիպում ոտքի ելնել ու քայլել գյուղի կողմը:


*  *  *

Աստիճաններով բարձրանալիս շունչը պահեց: Ուզում էր աննկատելի մոտենալ կնոջը: Դուռը կամաց բացեց, հուշիկ մոտեցավ մահճին ու... Առաջին պահ Գրիգորը չհավատաց աչքերին՝ ո՛չ, չլինելու բան է, ո՛չ, ո՛չ: Անսպասելի մի դող բռնեց մարմինը, ու սկսեց ատամներն իրար զարկել, այնքան բարձր, որ կարծես ատամներով քար էր ջարդում։ Հետո սիրտը մեկից փուլ եկավ, երեխայի պես պռոշ արեց ու պետք է փղձկար, բայց մի կերպ իրեն դուրս տարավ, որ լացը ուրիշ մեկը չտեսնի:
Գրիգորը չիմացավ, թե ինչպես դուռը փակեց ետևից, ինչպես աստիճաններով իջավ: Երբ գյուղից դուրս էր եկել, լուռ, անարտասուք հեծկլտաց: Ինչքան աշխատում էր մտքից վանել, բայց անագորույն պատկերը կրկին բացվում էր աչքին պարզ ու ցավելու չափ շոշափելի: Մանուշակի գլուխը, որ հանգչել էր մեկ ուրիշի ձեռքին... Ինչո՞ւ, ինչո՞ւ, ինչո՞ւ: Հարցը ուղեղի պատերին հազարապատիկ արձագանք էր տալիս ու պատասխան չէր գտնում:
Գրիգորը ոտքերը քարշ տալով հասավ բանջարանոց, նստեց թեղու տակ գցած թաղիքի վրա, մեջքով հենվեց ծառին ու այդպես մնաց՝ ոչ քուն, ոչ արթուն:
Արևը բարձրացել էր, որ Գրիգորը ելավ տեղից: Մարմնի մեջ տկարություն էր զգում, ծանրացած գլուխը ցավում էր: Նա մոտեցավ աղբյուրին, սառը ջրով ողողեց երեսը, քիչ ջուր առավ բերանը և անհամ ջուրը ետ թքեց: Նա հիշեց, որ արխի բերանը վաղուց չի փոխել: Ցանկացավ իջնել մարգերը, բայց տկարությունը չկարողացավ հաղթահարել: Նստեց աղբյուրի գլխաքարին և անզգայացած մնաց: Քիչ հետո մոտեցող ոտնաձայները նրան հանեցին թմրությունից: Մանուշակն էր:
- Երեսիդ գույն չկա, հիվա՞նդ ես,- ձեռքի կապոցը դնելով գետնին, հարցրեց կինը:
- Երևի մրսել եմ,- խուլ պատասխանեց Գրիգորը և դանդաղ իջավ մարգերը: 

1 комментарий:

  1. Ամուսինս եւ ես շատ վատ վարկեր ունեինք, երբ մենք խորը ֆինանսական իրավաբանների մեջ էինք, թե որքանով մենք դիմել էինք սնանկացմանը, քիչ գումար կամ գումար չունեինք, որպեսզի մեր աղջկան ուղարկեինք մեր քոլեջին, որը մենք չկարողացանք: Մենք վերահսկում ենք աշխատավարձի վարկերը (վարկային կազմակերպությունները), որոնք օգնել են մեզ նման մարդկանց, հիփոթեքային փոփոխություններ: Յուրաքանչյուր ընկերություն, որին մենք դիմել էինք, ցանկացել էինք 1000 դոլարից մինչեւ $ 2000 գումար, որը մենք չկարողացանք: Քանի որ մենք մտածում էինք, որ մենք ոչ մի հույս չունենք, որ վաճառել կամ կորցնել ձեր տունը փակելով: Այնուհետեւ ես հանդիպեցի տեղական ամսագրին եւ ծածկը Վարկային պարտատոմսերի կորպորացիան էր: Երեք հիմնական քայլերը. 1. Դուք ներկայացնում եք էլեկտրոնային հայտ: Էլ. Փոստ `albakerloanfirm@gmail.com 2. Ապահովել նույնականացման ճիշտ միջոցները, թե արդյոք ձեր քաղաքացին ունի նույնականացման քարտ կամ վարորդական իրավունք եւ բանկային հաշվի տեղեկություն: 3. Վարկը մշակվում, հաստատվում եւ փոխանցվում է: Երկար պատմությունը կրճատվել է, նրանք օգնություն են ստացել 4% ֆիքսված փոխարժեքով եւ փոփոխվել են վերանայված վճարումներով: Նրանք նաեւ իրենց դուստրերին տվեցին ուսանողական վարկ `ավարտելու իմ քոլեջի լիարժեք աշխատավարձը: Մենք աշխատել ենք Լասոնի վարկի հետ, որը նախազգուշացրել է մեզ ողջ աշխարհի առաջընթացի մասին: նա արեց բոլոր փաստաթղթերը, հեռախոսազանգերը եւ այլն: Նրանք դա արեցին եւ ստացանք, որ մենք ընդունում ենք: Երբ ես համաձայն եմ նրանց վարկային պայմաններին, եւ ես ներկայացրել եմ իմ բանկի մանրամասները, ես այդ ծառայությունների համար մատչելի գին եմ վճարել: Մենք չկարողացանք դա ստանալ որպես պարզ եւ մատչելի, քանի որ մեր վերափոխման գործընթացը մեր գիտելիքներով: Ես ժամանակ չունեի շնորհակալություն հայտնել ձեզ, ուստի շնորհակալություն հայտնեք: Ես չէի կարող ավելի լավ թիմ խնդրել: Ես վերամշակման մեջ եմ: Լավագույնը ձեզ համար, տեղափոխելով հիփոթեքային վարկը Եթե դուք մեզ նման խնդիր ունեք, դիմեք վարկային հաշվի կորպորացիային: Նրանք կարող են աշխատել: Հարգանքով, Տիմոթեոս եւ Մարիա Ընդունվեց մարտի 2018-ին, Կոլումբոսում, GA

    ОтветитьУдалить