11 ноября 2013 г.

Հեղինակի մասին


ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ*

Ես մինչեւ հիմա էլ պատանու պես շառագունում եմ, երբ ճիշտը չեմ խոսում։ Եթե նույնիսկ իմ օգտին չի եղել ճշմարտությունը, ես նրան նայել եմ բաց աչքերով։ Այդպես էի դեռ այն ժամանակներից, երբ ջահել էի, եռանդս՝ շատ, ցանկություններս էլ՝ մե՜ծ-մեծ, ավելի մեծ, քան իմ ուժը կպատեր։
Ջահել էի...

Ճանապարհի հենց սկզբից հասկացա, որ ազնիվ գրականությունը պետք է լինի ճշմարտախոս։
Սակայն ի՞նչ բան է ճշմարտությունը։
Մեծ քաջությո՞ւն է հիվանդի դեմքին ասել՝ դու դատապարտված ես։
Ես ա°յն ճշմարտության մասին եմ ասում, որ հույս է ներշնչում, եռանդի մղում։ Ա°յն ճշմարտության մասին եմ խոսում, որ մարդկային կեցության իմաստն է կազմում, գոյության Նպատակ է, դեպի որը քայլում են մարդիկ ու սերունդներ եւ որին հասնելու համար պետք է օգտվել տրանսպորտի այն տեսակից, որ մորից է ժառանգվում։
Եվ այնուամենայնիվ, ի՞նչ բան է ճշմարտությունը։

Ազնվատոհմ ու ջահել հովատակի պես ճշմարտությունը սիրում է ազատ ու արձակ ապրել։ Եվ քանի որ այն ջահել է ու սլացիկ, շատերն են ուզում հեծնել նրան։
Մինչդեռ ճշմարտությունը բեռ է առավել, որ պետք է մեջքիդ վրա տանես։
Տանես քո ստեղծած գրականության ուսերին։
Ես հասկացա նաեւ, որ ճշմարտությունը պետք է բարի լինի։
Իմ Գյուլի տատի պես։

Պատերազմի ծանր տարիներն էին. տաշտի հացը՝ պակաս, մարդկանց ձեռքը՝ կարճ։
Թոռը սակարկում էր ծեր ադրբեջանցու հետ։ Մեր հարեւան Ավդալ գյուղից էր։ Տանը հաց չկար, եւ ծերունին ճարահատյալ էշը բերել էր մեր գյուղը, որ փոխանակի ցորենի ու գարու հետ։
- Երկու կոտ ցորենի հետ փոխել եմ,- ինքնագոհ ասել էր թոռը։
Գյուլի տատը նայել էր նրան, նայել էր ծերունի ադրբեջանցուն, ապա կարգադրել թոռանը, որ մի կոտ ցորեն էլ լցնի ադրբեջանցու պարկը, ապա կարգադրել.
- Գնա տաշտից երկու հաց բեր։
Տատս հացը տվել էր ադրբեջանցուն ու ասել.
- Էշը գցիր առաջդ ու գնա։
Ծերունի ադրբեջանցին հավատալով ու չհավատալով տեղի ունեցածին, հազար օրհնանք տալով Գյուլի տատիս, վերադարձել էր իր Ավդալ գյուղը։
- Մարդու դժբախտության վրա առեւտուր չեն անի,- ապիկար թոռանը խիստ ասել էր տատս։

Իսկ ադրբեջանցու օրհնանքն ուշացել էր շատ։ Փոքրիկ հորաքույրս դեռ չէր ծնվել, որ տատս կորցրեց ամուսնուն։ Մինուճար տղային՝ դժվարությամբ մեծացրած, իր աչքի սեւ ու սպիտակ տղային կորցրեց, երբ նա ընդամենը 29 տարեկան էր։
Կինը կյանքում տղամարդու ամագ չկերավ։ Ես, որ պետք է փոխարինեի ամուսնուն ու տղային՝ իմ պապին ու հորս, ավա՜ղ, ուշացա... Գուցե տատս էր շտապել հեռանալ էս աշխարհից։

Ու զարմանքով մտածում եմ՝ որտեղի՞ց էր Գյուլի տատիս հոգու այդքան բարությունը, ինչպե՞ս է իրենից վանել չարություն ու քեն, եւ պարզ այս կնոջ մեջ տեղադրել ներանձյա մի վսեմություն։
Ու մտածում եմ՝ գրականության ճշմարտությունը պետք է Գյուլի տատիս պես բարի լինի ու վերերկրային։

Ճշմարտությունը պետք է աշխարհ շինող լինի։
Սաքունց Բախշին՝ մեր ազգի մեծը, իմաստուն մարդ էր։
Լուրը տարան մեծ որդուն, թե մայրդ հոգեվարքի վրա է, հասիր լեզվին։ Որդին եկել էր, գրկել հիվանդ մորը, տաք արտասուքներ թափել եւ... Եվ ստացվել էր այնպես, որ որդին մահացու վարակվել է, իսկ մայրը ոտքի էր կանգնել։
Սաքունց Բախշին մեծ որդու հիշատակին ջրաղաց կառուցեց։
Անցան տարիներ։ Շուշանիկ աղջկա հարսանիքն էր։ Հայրը փոքր տղային ասաց՝ քանի հարսանքավորները չեն հավաքվել, իջիր բաղերը՝  ջրաղացին նայիր ու շուտ եկ։ Քիչ անց դավադիր հրացանը պայթել է եւ... լաց ու շիվանը բռնել հարսանքատունը։

Բախշի պապը, սակայն, խիստ ասել է.
- Էսօր հարսանքի օր է։ Վաղվանը թող մնա վաղվան։
Բախշի պապը որդու դիակի հարեւանությամբ Շուշանիկ աղջկա հարսանիքն արեց։ Հետո այգի գցեց՝ «ի հիշատակս» վաղամեռիկ որդու, որպեսզի նա ամեն գարնան հետ ժպտա խնձորենու ծաղիկների միջից։
Այս պատմության իմաստն այն է, որ ճշմարտությունը, ինչքան էլ դաժան լինի, իր մեջ պետք է պարունակի ոչ թե կործանումի, այլ կառուցումի պայման, ոչ թե սպառումի, այլ արարումի խորհուրդ։ Որպեսզի կենաց ծառը ապրի դալար։
Ես հասկացա, որ գրականության ճշմարտությունը պետք է լինի աշխարհ շինող, ինչպես՝ Բախշի պապը։

Դժվար տարիներ էին ու կարիքը շատ։
Հայրենական պատերազմը սկսվեց, եւ հորաքրոջս ամուսինը մեկնեց ռազմաճակատ։ Բաքվում էին ապրում։ Հորաքույրս աղջկա հետ քաղաքից տեղափոխվեց գյուղ։ Ապրում էինք ինչպես բոլորը։ Հորաքույրս, գյուղի մյուս կանանց հետ, Բադունց այգու խնձորի բերքն էր հավաքում։ Այգին գյուղի գերեզմանատան մոտն էր։ Մի պահ հորաքրոջս աչքին երեւացել էր սիրասուն եղբայրը, որին մի տարի առաջ էր աղի արտասուքով հողումը դրել։ Աչքին երեւացել էր սիրասուն եղբայրը, ձեռքերը կարկառել, որ փաթաթվի եղբորը ու զարկվել գետնին։ Հորս կողքին մի գերեզման էլ ավելացավ։
Հորաքրոջս աղջիկը հորեղբայրներ ուներ, մորաքույր ուներ, բայց որբին տիրություն անողը մայրս եղավ։ Վիզը ծուռ՝ դեռատի մայրս իր երկու որբերի հետ պիտի պահեր մի որբ եւս։ Պահեց։ Բոլորիս հավասարապես։ Ես հետո հասկացա, որ Մայրը, որպես Արարիչ, բարձր է կանգնած եւ Արարչի պես իր լույսը հավասար տարածում է։
Այս օրինակի խորհուրդն այն է, որ գրականության ճշմարտությունը պետք է արդար լինի եւ այդ արդարությունը բոլորիս հավասար բաժանվի։ Ինչպես մորս սիրտն էր արդար։

Ահա այդ երեք ճշմարտությունների վրա է կառուցված այն ամենը, ինչ ստեղծել եմ։ Եվ եթե ինչ-որ բան չի ստացվել, ապա ոչ թե նրա համար, որ չեմ ցանկացել... Հուսամ՝ ներողամիտ ընթերցողը ինձ կների։
Երեւանի պետական համալսարանն ավարտելուց հետո ինձ կանչում էին մեծ քաղաքի հեռուները, ես իմ երազների իրականացումն այնտեղ էի տեսնում։ Մայրս, սակայն, ուրիշ կերպ էր մտածում։ Եվ քանի որ ինձ համար չկար մեկ ուրիշ բարձր կամք, քան մորս կամքը, վերադարձա այնտեղ, որտեղից սկսվել եմ եւ որտեղից էլ նախախնամության մի պահանջով պետք է շարունակվեի։
Եթե մայրերը իմաստուն են իրենց երեխաների հարցում, ապա նրա համար երեւի, որ նրանց հոգու խոր ծալքերում պահվում է տագնապի մի կանչ, որ դարձի բերի իր մոլորյալին։

Տարիներ հետո միայն հասկացա, որ ուրիշ այլ որոշում սխալ կլիներ, որովհետեւ ես ինձ ծնած հողին ավելի էի պետք, որովհետեւ նաեւ միայն ինձ ծնած հողում էր հնարավոր առավելս ինքնադրսեւորվել։ Ես իմ օրինակը ուրիշներին չեմ փաթաթում, եւ սա իմ օրինակի ճշմարտության մասին եմ ասում։
Այս փոքրիկ լեռնային ածուն, որին սիրում ենք խանդոտ  սիրով, որին նվիրված ենք ակամա՝ մեր արյան բաղադրությամբ, դարձավ ինձ համար նյութ, դարձավ շունչ ու ոգի, իր կոշտ ու տաք գրկի մեջ փայփայեց ինձ որպես գրողի ու քաղաքացու։
Գուցե Ղարաբաղը բարձրանիստ չէ այնքան, որտեղից աշխարհը երեւար ավելի մեծ անկյունադարձով, գուցե իմ հասակը չի եղել այնքան բարձր, որ իմ ընդգրկումները լինեն ավելի մեծ։ Ես գրել եմ ինձ ծնած հողի մասին, այդ հողի մարդկանց մասին,- եւ եթե իմ գրվածքներում հոգսը շատ է եղել, ապա դա իմ սիրով բացատրեք. ուրախության պեծերը  հոգուս մեջ բռնկվել են որպես հրճվանքի ցոլքեր,- եւ եթե իմ հերոսների ճակատագրերում դաժանություն եք տեսել, ապա միայն նրա համար, որ ես նրանց ճանաչում եմ հարազատի պես եւ նրանց կյանքի խորհուրդը ցանկացել եմ մարդկանց պարզել որպես զգուշացում՝ ավելի երջանիկ մի բախտ ունենալու համար։
Ես անկեղծ եմ եղել իմ ընթերցողների հետ, միամիտ պարզությամբ բացել եմ նրանց առջեւ իմ սիրտը, իմ խոհերը, իմ մտածումները։ Իմ միամիտ անկեղծությունը կյանքիս ճանապարհին քարեր է շարել, եւ ինքս իմ որոգայթների մեջ եմ ընկել։ Բավականին շրջահայաց չեղա, բավականին խելամիտ չեղա կյանքի «այլ» ճշմարտությունները հասկանալու համար։ Մեր գյուղացիները Սաքունց տոհմի մարդկանց մոտ ծռության գծեր են նկատել։ Ես այդ տոհմից եմ սերել, եւ ինքս ինձնից չէի կարող հեռանալ։
Չդավաճանեցի արյանս կանչին։

Չդավաճանեցի այն դասերին, որ իմ նախնիների փորձն է ուսուցանել։
Կյանքում վշտեր շատ տեսա, որոնցից էլ ձեւավորեցի կարոտներս։
Գրականություն մտա շապկանց։

------------------------------------------------------------
* Մ.Հովհաննիսյանի՝ ծննդյան 50-ամյակի կապակցությամբ Ստեփանակերտում կայացած հանդիսության ելույթից։





ՄԱՔՍԻՄ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՄԱՍԻՆ

Եղավ, որ այս Մաքսիմ Հովհաննիսյանը եւ Հրանտ Մաթեւոսյանս՝ Խորհրդային մեծ Միության մեծահամբավ քաղաքացիներ, գաղափարախոսական պետության մեջ մեր բանով գեներալներ կամ գրեթե գեներալներ, զսպաշապիկ ներկալված Ստեփանակերտի օդանավակայանում, Շուշվա հեգնոտ հայացքի ներքո, հսկիչ պահակախմբի միջով քաղաք անցան՝ որպես պատվո պահակազորի առջեւով։ Ուրիշները՝ ոչ-Մաքսիմները, ապստամբների իրենց տաբատներում հրանոթներ էին կրում, կրծկալներում՝ նռնակներ, իսկ մենք ահա թշնամական հսկիչների համար անձեռնմխելի էինք՝ չուսադրված գեներալներ, գեներալից ավելի ու տարբեր մի բան։
Այնքան վիրավորական, այնպես սպանիչ էր, որ փրկվել կարելի էր միայն մոռացության տալով, այլեւս չանդրադառնալով, այլեւս չարծարծելով գզվզվող այդ բեռնատոպրակները, անկյուն քշվող մեր այդ քույրերը։
Եվ ապա եղավ, որ նստել էինք գլխավոր կուռքի պատվանդանի տակ եւ ուզած-չուզած դիտում էինք զսպիչ-հսկիչ զորախմբի հրապարակային չգիտեմ ինչը, որովհետեւ երբեք զավթիչ չենք եղել, նվաճված քաղաքները կարգի չենք հրավիրել մեր զորախմբերի հրապարակային չգիտեմ ինչով եւ հայերենը չունի անվանումն այն բանի, որ նշվում է բանակային կտրուկ հրահանգներով, զինվորական կոշիկի շխկոցով եւ այդուհանդերձ լռությամբ, ծանր լռությամբ։
Դա կոչված էր երեւի թե ցուցադրելու Բանի գեներալներիս անզորությունը բռնության առջեւ։ «Իմ զինվորները քո հրապարակներում անկարգ ոչինչ չեն անի, բայց դասասենյակներում քո երեխաները կփշաքաղվեն, քո գմբեթների զանգերը կլռեն, քո եղբայրները կուրանան ձեր եղբայրությունը, եւ բանաստեղծի քո լեզուն կլռի»,¬ այս մասին այսպես չէր ասել մոսկովյան գերագույն գլխավորը, եւ մեզ այսպես չտեղեկացրեց տեղի գլխավորը. այս մասին նրանք թողել էին մի, ըստ երեւույթին, քաջ ու անպաշտպան թերանի. «Հիմա ձեր ժամանակը չի՝ մեր ժամանակն է. հիմա դուք չեք՝ մենք ենք»։
Եվ ուրիշ ոչ մի անգամ, ոչ թուրքի խոսքը, ոչ բռնության վարքը, ոչինչ մեզ այսպես չի վիրավորել, բանի մշակներիս գործն այսպես չի նվաստացրել, ինչքան այս միամիտ ու անգամ սիրելի խոսքը՝ հիմա մեր ժամանակը չէ։
Հիանալի է, որ մեր խոսքի ավելորդության, մեր ժամանակի անցածության, ուրվագծվող նոր ժամանակներից մեր էպոխայի հեռանալու այս բոլոր օրերում Մաքսիմ Հովհաննիսյանը չի լքել խոսքի ապաստարանը, չի լքել հավատը՝ թե մենք եւ մեր խոսքն ավելորդ ենք, եւ թե ուրվագծվող նոր աշխարհը պատկերի է գալիս ըստ մեր խոսքի*։

Հրանտ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ




ԻՐ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՆԳՈՒՅՆ,  ԻՐ ԱՇԽԱՐՀԻ ՇՆՉՈՎ

Այս խորագիր-գնահատականն առավել սազական է Միսաք Հովհաննիսյանին ու նրա ստեղծագործությանը։
Մաքրություն ու անկեղծություն, նախաստեղծ բնականություն, որ շատ քչերին է տրված.- Միսաք Հովհաննիսյանի հետ զրուցելիս եւ նրա գողտրիկ պատմվածքները կարդալիս ուրիշ զգացում չես կարող ապրել։
Ու, իսկապես, ապշում ես. ո՞նց է պահել-պահպանել այդ մաքրությունը, ի՞նչ ակունքներից է հորդում նրա անկեղծությունը, հնարավո՞ր է այդքան բնական, այդքան կենդանի սկսել, շարունակել ու մնալ տեւականորեն։
Գաղտնիք կթվար, իհարկե, այդ ամենը, եթե լիներ այն հողը, այն բնաշխարհը, որի հարազատ բխվածքն է Միսաք Հովհաննիսյանը։ Հայրենի ղարաբաղյան լեռնաշխարհի մաքրությունն ու գեղեցկությունն են ներշնչել նրան, պահել այդպես անաղարտ ու բնական։
Այո՛, իր աշխարհի հանգույն, իր աշխարհի շնչով է ապրում Միսաք Հովհաննիսյանը, ստեղծում պայծառ գործեր, ընթերցողին պարգեւում հոգեւոր ինքնամաքրումի ու ինքնաճանաչողության պայծառ պահեր...
Իսկ եւ իսկ իր աշխարհի հանգույն, իր աշխարհի շնչով...
Ուրիշ ոչ մի առեղծված, ոչ մի գաղտնիք կամ թալիսման։
Միսաք Հովհաննիսյանի տարերքը պատմվածքն է, փոքր կտավի արձակի այդ ամենաշարժուն, ամենամասսայական ժանրը։ Իսկ նախասիրած թեմատիկան, ստեղծագործական հետախուզումների ոլորտը գյուղն ու գյուղաշխարհի մարդիկ։ Իր կայուն համակրություններով, իր անկրկնելի աշխարհի թանկ մասունքների գեղարվեստական յուրացումներով է ուժեղ Միսաք Հովհաննիսյանը։ «Նարնջագույն գիշերներ» ժողովածուն, ցայսօր նրա առավել ամբողջական, առավել հաջողված գիրքը, գրողի խառնվածքի, ինքնատիպ ձեռագրի եւ ստեղծագործական յուրահատկությունների ամփոփումն է։ Դա, միաժամանակ, նրա ավելի քան քառորդ դարի գրական կենսագրության յուրովի հայտարարն է։
Միսաք Հովհաննիսյանի պատմվածքների կենսափիլիսոփայությունը մարդկային-բարոյական արժեքների պահպանման, հայրենական գեղեցիկ ավանդույթների ու անհատի հոգեւոր գեղեցկությունների հայտնաբերման ջիղն է։ Կենսական այդ գաղափարները մարմնավորվում են գեղարվեստական թարմ միջոցներով, պատումի ամենատարբեր ձեւերով։ Պատմվածքի ժանրային բազմազանությամբ, խոսքի արտահայտչական հնարների անսովորությամբ են հատկանշական Միսաք Հովհաննիսյանի ստեղծագործությունները։ Սակայն դրանցից մասնավորապես առանձնանում են գեղարվեստական վերհուշի ու գրական դիմանկարի հնարքները։ Այս երկուսը շատ բնորոշ են արձակագրին։ Դրանց շնորհիվ Մ. Հովհաննիսյանի խոսքը դառնում է ավելի հուզական, ներգործուն, ավելի կենդանի։
Գրողն արհեստական սյուժեներ չի հորինում։ Լավ գիտի գյուղը, խորապես ճանաչում է իր հերոսներին եւ ասես առանց ներքին լարումի, առանց անբնական ճիգերի վերակենդանացնում է մեր առջեւ իրական մի աշխարհ՝ իրական մարդկանցով, դրամատիկ բախումներով ու շիկացումներով։ Միսաք Հովհաննիսյանի պատմվածքները սրտաբուխ ու անմիջական են, կյանքից քաղած սյուժեները՝ բարձրացված ռեալիստական մի հավաստիության, որ ջնջում է կենսափաստի ու գեղարվեստական փաստի ջրբաժանը։
Արձակագրի գրական «հումքի» աղբյուրն իր ծննդավայրն է, հայրենի գյուղը, որը պատմվածքներում Լեռնաղբյուր անունն է ստացել՝ սիմվոլացնելով առհասարակ մեր ավանդական ու նոր Լեռնային Ղարաբաղը՝ իր աշխատասեր ու խոսքաշեն մարդկանցով, իր չքնաղ բնությամբ, իր կենցաղով ու սովորույթներով։ Պատումի բնական հնչերանգով, գույների մի հանդարտ համադրությամբ հեղինակը տեսանելի է դարձնում միմյանցից այնքան տարբեր հերոսների, շարժման մեջ դնում մարդկային պարզ ու բարդ հարաբերություններ, գծում գյուղի համայնապատկերը։
«Գյուղացի մարդիկ», «Ընդհատված տեսակցություն», «Բաց դռներ» շարքերը, պայմանավորված թեմատիկ միասնությամբ, գաղափարական-գեղարվեստական մի նպատակային միտում ունեն՝ վեր հանել մարդկային գեղեցկություններ, պեղել ժողովրդի ընդերքում դեռեւս ծրարված առաքինություններ, ճամփա տալ լավին ու բարուն։ Աշխատավոր մարդու սիրո ու կարոտի, ցավի ու տառապանքի զգացումներով են թաթախված Գրիգորի ու Անդրանիկի կերպարները, որոնք ինչ-ինչ երակներով կապվում են գրողի ինքնության ամենափայլուն վկայությանը՝ «Գյուղացի մարդիկ» շարքին։ Այդ երկու կերպարները, վերցված Միսաք Հովհաննիսյանի «Նարնջագույն գիշերներ» եւ «Անդրանիկ» պատմվածքներից, յուրովի լույս են սփռում նաեւ մյուս երկու շարքերի վրա, եւ իհարկե, նորից բնութագրական են՝ հեղինակի գեղարվեստական մտածողության առումով։
Սակայն «Գյուղացի մարդիկ» շարքում առավել խորությամբ ու ամբողջականությամբ է խտացվել գրողի տաղանդը։ Այս շարքի պատմվածքները՝ «Վանի», «Բեկված ճակատագիր», «Կուքան ապա», «Գյուղի ծուռը», «Օսաննա», «Դրախտի ձոր» եւ այլն, գեղարվեստական ավարտուն դիմանկարներ են։ Իսկ հերոսները՝ Կուքանը, այգեգործ Բուդին, Օհաննեսը, Վանին, Մեխակը, Օսաննան, քոռ Մուքանը եւ ուրիշներ, բացահայտում են մարդկային հոգեբանության շատ խոր ծալքեր։ Դրանք նախատիպերի վրա կառուցված կերպարներ են՝ բարությամբ ու շիտակությամբ, հոգեկան շռայլ հատկություններով ընդգծվող բնավորություններ, որոնց միջոցով Միսաք Հովհաննիսյանն առաջադրում է արդիական պրոբլեմներ։ Որքա՜ն կենսականություն, ներքին գեղեցկություննե՜ր են պահում այդ մարդիկ, ի՜նչ մնայուն ու պայծառ գծեր։ Նրանցով է կանգուն գյուղը, նրանց բազկով է շեն աշխարհը.- հեղինակային այս կենսահայացքը ծնունդ է տալիս ե՛ւ պատմվածաշարի էլեգիական լարին, ե՛ւ գեղագիտական-փիլիսոփայական հավատամքին՝ կապված գյուղաշխարհի ժամանակակից բարդ ճակատագրի, գյուղի պահպանման ու զարգացման հրատապ խնդիրների հետ։ Առհասարակ Միսաք Հովհաննիսյանի շեշտված արժանավորությունը մեր օրերի կենդանի զգացողության մեջ պետք է տեսնել։ Դա էլ հենց պայմանավորել է գրողի ամբողջ ստեղծագործության լավատեսական լարը, տաք ու թրթռուն շունչը։
Միսաք Հովհաննիսյանը հիսուն տարեկան է։ Ջերմաջերմ շնորհավորանքներ մեր հոբելյար գրչեղբորը՝ արձակագրի համար իսկական հասունության այդ տարիքում՝ ստեղծագործական արգասավորության նոր մաղթանքներով։

Սեւակ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Բանասիրական գիտությունների 
դոկտոր, պրոֆեսոր




ՆԱՄԱԿ՝ ԳՐՈՂ  ՄԱՔՍԻՄ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ

Սիրելի՛ Մաքսիմ
Քո «Արցախ իմ, ցավ իմ» գրքի մասին իմ տպավորությունն արտահայտելու մտահղացումը վաղուց ունեի, սակայն հոգեբանական ժամանակի անցումները կամա թե ակամա լրանում էին այլեւայլ մտահոգություններով։ Բայց միջնորդումն ուսանելի եղավ, քանզի գրքի երկրորդ ընթերցումը գերազանցեց իմ նախնական պատկերացումները։ Ոչ միայն վերապրեցի մի ամբողջ պատմություն, այլեւ մի ինքնատիպ ու վերջավորված աշխարհայացք, որ բնորոշում է քո ոճի առանձնահատկությունը։ Հակված եմ դրան վերագրելու Հրանտ Մաթեւոսյանի խորիմաստ դիտարկումը, թե «մեր խոսքի ավելորդության, մեր ժամանակի անգործության, ուրվագծվող նոր ժամանակներից մեր էպոխայի հեռանալու այս բոլոր օրերում Մաքսիմ Հովհաննիսյանը չի լքել խոսքի ապաստարանը, չի լքել հավատը՝ թե մենք եւ մեր խոսքն ավելորդ չենք եւ թե ուրվագծվող նոր աշխարհը պատկերի է գալիս ըստ մեր խոսքի»։ Այստեղ էականը «նոր աշխարհն» է եւ նրա պատկերն ըստ խոսքի, որ այլ կերպ կարելի է անվանել իրականության գիտակցում։ Ժամանակն արցախյան ազատագրական շարժումն է տասնամյա իր տեւողությամբ՝ սկիզբը, ընթացքը եւ անավարտ վիճակի հարցականը։ Իրադարձությունները կասկածներ են հարուցում, ստուգում ճշմարտություններ, որոնք սնամեջ գաղափարների մշուշում համակերպում էին ազգային-հասարակական մի մեծ ընդհանրություն. «Ոչ մի բան պարզ չէ։ Երեկ ինչ-որ պարզ էր, այսօր դարձել է անլուծելի խնդիր։ Եթե քո ճանապարհը քեզ տանում է դժոխք, դեպի գեհեն, երազելի վիճակ է, դու գիտես, թե ուր ես գնում։ Մենք ո՞ւր ենք գնում։ Մեզ ո՞ւր են տանում։ Տանողն ո՞վ է»։ Այս հարցականներից է սկիզբ առնում առեղծվածը, գաղափարի փլուզումը, մղձավանջը, մտքի մթագնումը, խավարը, անդարձությունը։ Բայց ինչո՞ւ, ինչպե՞ս, ե՞րբ «մի մեծ ժամանակաշրջան հեռացավ» եւ մենք հայտնվեցինք «ժամանակից դուրս» (Հ. Մաթեւոսյան)։ Ետադարձ հայացքով քո օրագրություններն արդեն հուշեր են եւ ինձ հաճույք են պատճառում քո մտածումները, որոնք երեւույթները փոխաձեւում են փիլիսոփայության։ Այստեղ է քո գրքի արդիական հնչեղությունը։ Այս տեսակետից ուշագրավ է «Հատուկ դրություն» փորձագրությունը, որ միացնում է իրադարձությունների բոլոր օղակները՝ ըստ բնաբանի իմաստասիրական հղումի. «Եվ քանի որ ոգին ուժեղ է, քան մարմինը, ուստի ոգու տառապանքներն ավելի դաժան են, քան մարմնի տառապանքները»։ Մտքի անալիտիկան գործում է մենախոսությամբ, բանականությունը բախվում է նորմատիվ ճշմարտություններին եւ փորձում ես դիմագրավել կամքի անկումը մոլորակային ճեղքվածքի հանդեպ, ու տեղի է ունենում հայտնությունը, թե ոգին կատարելության է հասնում տառապանքի փորձությամբ, «վերջապես ծնվեց ոգին, որից հետո բազմիցս փորձեցին սպանել, բայց երբեք չկարողացան հաղթել»։
Ոգին մեր էության նախաստեղծ ձգտումն է, մեր հակումը «բարձր նյութի» հանդեպ, որ մեր բառապաշարում Պլատոնը տառադարձվում է «ափլաթունով» եւ քանի որ իրոք թուլություն ունենք բարձր նյութի նկատմամբ, ուստի «շուտ վարակվում ենք, ոնց որ լուցկու հատիկը մոտեցնես կենի ծառին՝ կենին իսկույն չրթչրթալով սկսում է վառվել»։ Հետեւաբար, անակնկալ չէր, հրապուրանքը պերեստրոյկայի, դեմոկրատիայի եւ հրապարակայնության հանդեպ, քանի այդ գաղափարներին մենք վաղուց էինք սպասում։ Պատմության միստերիան ավելի քմահաճ է՝ անջատելու, քան միացնելու նպատակը ձգտման հետ եւ կրկես է անելու Սումգայիթը, Կիրովաբադը, Բաքուն, բայց մշուշի մեջից կհառնի Ավետյաց երկիրը որպես ճակատագիր. «Արցախը, հայ Արցախը, մեզ համար անկշռելի, անչափելի, մեր ունեցած միակ թանկագինը - չէ, չի արվի, նրանց որոշածը մեր չլինելով կլինի միայն»։
Կասես, թե ստացվում է մի ուշացած գրախոսություն, բայց պատմությունը շարունակվում է, իսկ պատմության դասերը մշտապես ուսանելի են։ Առավել եւս, որ պատմության դասերը հղումներ են տալիս բնապատմական արխետիպերի փիլիսոփայական ճանաչման։ «Երբ ուզում ես իմանալ խոսակիցդ ղարաբաղցի է, թե ոչ, հարցրու՝ որտեղացի է, հաստատ ասելու է՝ հո՞ւվ, մո՞ւնք»։ Մտքովս անգամ չէր անցնի, թե բանահյուսական այս ասույթից կարելի է արտածել բնախոսական մի ամբողջ տեսություն։ Անկեղծ ասեմ, սիրելի Մաքսիմ, ուղղակի փիլիսոփայական թախիծ էր համակում ինձ, երբ կարդում էի «Մենք»-ի էսսեները։ Եվ ինչ գեղեցիկ են ձեւույթները եւ ինչքան մաքուր է բաղադրված արցախյան ֆենոմենոլոգիան քո կենսաբանական բջիջներում։ Իրոք մեծ խորհուրդ ունի այդ «տեսակ» կոչվածը, առավել եւս մարդկային տեսակը, որ քո ընկալմամբ տիեզերական սկիզբ ունի եւ կազմավորվում է բնության ընտրությամբ եւ ամենակա է՝ անտառների թավուտներում, ծառերի սաղարթներում, եղանակների գույներում, հողի ընդերքից ելնող բանականության թռիչքում։ «Բնությունն ունայնություն չի սիրում։ Ինչ-որ պայթում-ոչնչանում է՝ դրանից է», որ նույնն է, թե գոյություն ունենալ, նշանակում է՝ ստեղծել, որի խորհուրդը գերզգայական է. «Միստիկ չեմ, բայց հավատում եմ, որ կա մարդկային կեցության գուցե անբացատրելի, բայց զգացող մի... օրենք ասեմ, օրենք չէ՝ երեւի թե վիճակ, որից շեղումը բացառում է ինքն իրեն։ Ինչ որ ասում են՝ չես տեսնի, չես շոշափի, պետք է ներքին մի զգայարան ունենաս... զգաս։ Զգա՜ս»։ Ահա այս ներքնատեսությամբ է գիտակցելի ղարաբաղյան ֆենոմենը, որ կա «Լեռնային Ղարաբաղի արցախյան տեսակը» եւ այդ տեսակը պետք է պահպանել, որովհետեւ հայության արցախյան տեսակը մեր ժողովրդի գենոֆոնդն է»։ Համամիտ եմ մարդաբանական քո տեսությանը, որ տեսակն ինքնաստեղծում է եւ բանահյուսվել է տիեզերական արարչությամբ, կեցություն ձեւավորել կենցաղավարական բարքերում՝ Ննգիի բրուտագործը, որմնադիր հարավցին, դերձակ սզնեքցին, կարծր ու անտրոհելի Բախշի պապը, Մաճկալաշենի Ձորի Միրոն, Ամարասի զանգի ղողանջները, որոնք հուշում են, որ «իր գեղեցկությամբ անկրկնելի, իր կենարարությամբ անմրցելի այս տեղերը պետք է պահեն իրենց բարբառը ջրերի խոխոջյունում, խոտերի սվսվոցում, մեր երկնակամարում ծնվող ամպրոպների հրամաններում»։ Ի՜նչ գեղեցիկ ներդաշնակություն, որ հուզական գրավչություն է տալիս իմ լսողությանը վաղուց-վաղուց մոռացված բառերի արտասանությամբ՝ կյեվաթ, կուպար, թացան, մճեճ, ցաք, թուշին, սրտահեռիչ, ճոնդ, խաղլացավ եւ այլն, հուշելով, որ կա Մունքը՝ անհամեմատելին, եւ Աստված ստեղծել է Արցախը դրախտի համար։
Իմ ուշադրությունը գրավեց նաեւ մի այլ գրանցում. «Աստվածաշնչում կա, Ղուրանում չգիտեմ, մեղքի եւ մեղքի քավության մասին հասկացությունը»։ Երեւի թե Ղուրանում նույնպես կա, քանզի ապաշխարանքը, որ խղճի դատաստանն է Աստծո առաջ, կրոնական էկզալտացիայի հաղորդությունն է, հոգու մաքրումը մեղքերից։ Իսկ դու, Մաքսիմ, բարոյական այդ բարձունքից խորհում ես առեղծվածը, թե ինչպես համատեղել աստվածային զգացումը բռնության, ուրացության բնազդին եւ փորձում ես տարրալուծել «վարձկանի բարոյական անատոմիան», կամ պոռնկածին ապաշխարողի ցինիզմը։ Այստեղ ես պետք է ընդարձակ մեջբերում կատարեմ քո, թվում է թե հպանցիկ, խորհրդածությունից. «Ես իմ այս մտորումները սկսեցի Հաթամ պապիս եւ Մեհթի քիրվայի բարեկամության մասին պատմությունից ոչ պատահականորեն։ Ամեն խոսք ու կռիվ ավարտվում է նրանով, որ կրքերը հանդարտվում են, փոխադարձ մեղադրանքները մի կողմ են դրվում։ Դրանից հետո ովքեր խռով են, հաշտվում են, բաժանելին բաժանում են, թողնելին թողնում ու այդպես լուծում են վեճ ու կռիվ։ Հետո կտրված կապերը միացնում են իրար, ճիշտ է, միացման տեղում քշկոռը մնում է, բայց կապը հաստատվում է, որովհետեւ կյանքը շարունակելու միակ ճանապարհը սա է»։ Խորհուրդդ վսեմական է, բայց արժե՞ արդյոք։ Փորձում ես մեկնել «գոյության տրամաբանությունը» եւ «պղտոր զգացմունքները» մաքրել «սթափ ու առողջ տրամաբանությամբ»։ Հարցնում ես՝ «ո՞վ է մեղավոր»։ Ես կասեմ, որ մեղավորը տեսակն է, քանզի Մեհթի քիրվան թուրք է, որ վայելում է «աշնայի» բարեկամությունը որպես ալլահից շնորհված իրավունք՝ ըստ իր քմահաճ ընտրության։ Բոլոր Մեհթիները քիրվաներ են, բոլոր քիրվաները թուրքեր, միակ ճշմարտությունը քշկոռը քանդելն է եւ մեր ազնվական ոգու հաղթանակն է ըստ առաքյալի խորհրդի. «Եվ մի վախեցեք նրանցից, որ մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող»։
Ասում ես՝ «միստիկ չեմ», բայց եթե նույնիսկ չլիներ բնաբանների քո ընտրությունը, այնուամենանիվ, ես քո մտածողության հղումները պետք է մի էական չափով վերագրեի միստիցիզմին, քանզի այդտեղ է իմացությունը երեւույթը վերացարկում փիլիսոփայության։ Այն ինչուները, հարցականները, կախման կետերը, որ հալածանքի պես ներխուժում են քո խոհագրումների ներարձակ բացատները եւ անհայտի մեջ սուզում մտքի որոնումները, ինքնին միստիկականի հաճույքն ունեն, քան թվաբանական գումարելին։ Հոբ Երանելի՝ «Ո՜վ բարեկամներ, ողորմացեք ինձ, զի Աստծո ձեռքը դիպել է ինձ», Մարկոս՝ «Դուք չէ, որ պիտի խոսեք, այլ սուրբ հոգին» եւ ավետարանական այլ պատգամներ՝ հազիվ թե ենթագիտակցության ներզգայական հաղորդումից ազատ լիներ գրչի շարժումը։ Այլապես ինչ դրդում կունենար «Տերունական աղոթքին» ապավինելը, որով եւ ավարտում եմ իմ խոսքը. «Երկնավոր Արդար, իմաստունը դու ես, բեղմնավորիր դեգերող մեր միտքը, պայծառատեսությամբ մեզ զվարթացրու, որպեսզի խճճված, թաղգուճ սարքած մեր պարզ ցանկությունն ի կատար լինի...»։


Սերգեյ ՍԱՐԻՆՅԱՆ

10 комментариев:

  1. Մենք մասնագիտանում ենք ֆինանսական ծառայություններից `առաջարկելով տեղական / միջազգային վարկեր, անհատների համար ապահովված եւ անապահով փոխառության տարբերակներ ապահովող եւ համագործակցող մարմիններ` շատ մրցունակ վարկի տոկոսադրույքներով եւ ճկուն պայմաններով `ցանկացած ֆինանսական հանգամանքների բավարարման համար: Կարեւոր չէ, թե արդյոք ունեք վատ վարկային հաշիվ, մենք կարող ենք դեռեւս արագ կանխիկացնել անսպասելի Կապի համար արագ եւ մատչելի վարկեր `բավարարելու բոլոր բյուջեները եւ պահանջները socialfinancelimited11@gmail.com

    ОтветитьУдалить
  2. ԱՆՀՐԱԺԵՇՏ ՎԱՐԿԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿ ՉԻ ԱՌԱՋ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐՈՎ

    Բարեւ,

    Որոնք են ձեր ֆինանսական կարիքները:
    Մենք տրամադրում ենք վարկեր նվազագույնը $ 2,000.00-ից մինչեւ առավելագույնը $ 100,000,000.00, հարմարավետ տեւողությամբ, որը տատանվում է 1-ից մինչեւ 30 տարի `3% -ով փոքր տոկոսադրույքով: Կապվեք մեզ էլեկտրոնային փոստով `constantloanfirm1@gmail.com կամ yakubovasergey@gmail.com


    Ձեզ անհրաժեշտ է բիզնես վարկ:
    Անհրաժեշտ է անձնական վարկ:
    Ուզում եք մեքենա գնել:
    Ցանկանում եք վերաֆինանսավորել:
    Ձեզ անհրաժեշտ է հիփոթեքային վարկ:

    Ձեզ անհրաժեշտ է հսկայական կապիտալ, սկսելու ձեր բիզնեսի առաջարկը կամ ընդլայնումը: Դուք կորցրել եք հույսը, եւ կարծում եք, որ ելք չկա, եւ ձեր ֆինանսական բեռները դեռեւս չեն պահպանվում:
    Խնդրում ենք մի հապաղեք դիմեք մեզ հնարավոր բիզնես համագործակցության համար

    Կապվեք մեզ էլեկտրոնային փոստով `constantloanfirm1@gmail.com
                                       constantloanfirm@yahoo.com

    ОтветитьУдалить
  3. Ողջունում ենք պարտատոմսերի փոխանցում


    Ձեզ անհրաժեշտ է հարմար եւ ուղղակի վարկ:
    առանց թաքնված վճարումների
    Մենք առաջարկում ենք արտակարգ իրավիճակային վարկ 1000-ից մինչեւ 20,000,000 եվրո / դոլար / POUNDS- ից շատ ցածր
    3 տոկոս տոկոսադրույքով, մենք գտնվում ենք վարկավորման լայն շրջանակում եւ մեր տարածքում
    Գիտելիքը ամբողջ աշխարհում ֆինանսական ծառայություններ մատուցելը:
    Մենք վարկ ենք տրամադրում նրանց, ովքեր 1-ին ֆինանսական օգնության կարիք ունեն
    20 տարի, մենք մասնագիտանում ենք
    Բ) իրական ֆինանսավորում
    Բ) ներդրող անշարժ գույք,
    Բ) շինարարական վարկեր,
    Բ) բիզնես սկսնակ վարկեր,
    Բ) հիփոթեքային վարկեր
    Բ) սպառողական վարկեր,
    Բ) FHA վարկեր,
    Բ) անձնական վարկեր,
    Բ) ավտովարկեր եւ այլն
    եւ այլն: Եթե Ձեզ անհրաժեշտ է վարկ կամ ֆինանսական օգնություն, կապվեք մեզ հետ

    էլ.փոստ (lendingtreegroupinc@gmail.com)

    էլ.փոստ (lending-tree@outlook.com)

    whatsapp: +1 213 419 2419

    ОтветитьУдалить
    Ответы
    1. Դուք բիզնեսի տղամարդ կամ կին եք: Ձեզ հարկավոր են միջոցներ ձեր սեփական բիզնեսը սկսելու համար: Ձեզ հարկավո՞ր է վարկ վերցնել ձեր պարտքը կարգավորելու կամ ձեր հաշիվները մարելու կամ հաճելի բիզնես սկսելու համար: Ձեզ հարկավոր են միջոցներ ձեր նախագիծը ֆինանսավորելու համար: Մենք առաջարկում ենք ցանկացած գումարի և աշխարհի ցանկացած մասի երաշխավորված վարկային ծառայություններ (kimberlyfinancegroup@gmail.com) մեր գերծանրքաշային տոկոսադրույքով `2% -ով: WhatsApp համարը ՝ +12174870925

      Удалить
  4. Դուք բիզնեսի տղամարդ կամ կին եք: Ձեզ հարկավոր են միջոցներ ձեր սեփական բիզնեսը սկսելու համար: Ձեզ հարկավո՞ր է վարկ վերցնել ձեր պարտքը կարգավորելու կամ ձեր հաշիվները մարելու կամ հաճելի բիզնես սկսելու համար: Ձեզ հարկավոր են միջոցներ ձեր նախագիծը ֆինանսավորելու համար: Մենք առաջարկում ենք ցանկացած գումարի և աշխարհի ցանկացած մասի երաշխավորված վարկային ծառայություններ (ֆիզիկական անձինք, ընկերություններ, ռիելթոր և կորպորատիվ մարմիններ) մեր գերծանրքաշային տոկոսադրույքով `2% -ով: WhatsApp համարը ՝ +12174870925

    ОтветитьУдалить
  5. Դուք բիզնեսի տղամարդ կամ կին եք: Ձեզ հարկավոր են միջոցներ ձեր սեփական բիզնեսը սկսելու համար: Ձեզ հարկավո՞ր է վարկ վերցնել ձեր պարտքը կարգավորելու կամ ձեր հաշիվները մարելու կամ հաճելի բիզնես սկսելու համար: Ձեզ հարկավոր են միջոցներ ձեր նախագիծը ֆինանսավորելու համար: Մենք առաջարկում ենք ցանկացած գումարի և աշխարհի ցանկացած մասի երաշխավորված վարկային ծառայություններ (ֆիզիկական անձինք, ընկերություններ, ռիելթոր և կորպորատիվ մարմիններ) մեր գերծանրքաշային տոկոսադրույքով `2% -ով: WhatsApp համարը ՝ +12174870925

    ОтветитьУдалить
  6. Ֆինանսական ճգնաժամի մեջ եք, փող եք փնտրում ՝ ձեր սեփական բիզնեսը սկսելու կամ ձեր հաշիվները վճարելու համար:
    Ես իմը ստացել եմ Մայք Ֆիշերից: Իմ դատարկ բանկոմատ քարտը կարող է ամեն օր վերցնել 2000 դոլար: Ես այն ստացել եմ Նրանից անցած շաբաթ և այժմ ունեմ անվճար $ 14,000: Դատարկ բանկոմատը գումար է հանում ցանկացած բանկոմատից, և դրա վրա որևէ անուն չկա, դա հետքի չէ և այժմ ես փող ունեմ բիզնեսի համար և բավականաչափ գումար, որպեսզի ես և իմ ընտանիքը ապրեմ:

    Ձեռք բերեք ձեր դատարկ բանկոմատային վարկային քարտը `մատչելի գներով
    * Նրանք այս քարտերը վաճառում են բոլոր հաճախորդներին և հետաքրքրված գնորդներին ամբողջ աշխարհում, քարտը ունի ամեն օր դուրս գրման սահմանը 2000 $ 5000 $ և մինչև 50,000 ԱՄՆ դոլար ծախսերի սահմանափակում խանութներում և անսահմանափակ POS- ում: *

    * էլ.փոստ ՝ blankatm156@gmail.com

    ОтветитьУдалить
  7. Բարի օր բոլորին
    ՊԵՏՔ ՊԵՏՔ Է ՎԻԱԿ ՎԱՐԿ ԴԻՏԵՔ ԱՄՆ ԱՅՍՕՐ, ԵԹԵ ՄԻՇՏ ՎՏԱՆԳԻ ՊԵՏՔ Է ՊԵՏՔ, քանի որ մենք առաջարկում ենք վարկի լավագույն ծառայությունը:

    Ձեզ հարկավո՞ր են գումար վճարել հաշիվները:
    Նոր բիզնես սկսելու համար վարկ ունե՞ք:
    Դուք ունեք անավարտ նախագիծ, որն առկա է վատ ֆինանսավորման պատճառով:
    Ձեզ հարկավոր է գումար `մասնագիտացման ինչ-որ ոլորտում ներդրումներ կատարելու համար, որը ձեզ օգուտ կբերի: և չգիտես ինչ անել:

    Մենք տրամադրում ենք բոլոր տեսակի վարկային ծառայություններ, ինչպիսիք են.
    Բիզնես վարկեր (մինչև 20 միլիոն)
    Անհատական ​​վարկեր (մինչև 5 միլիոն)
    Պարտքի համախմբում
    Միջազգային վարկեր
    Ընտանեկան վարկ և շատ ավելին:

    Օրինական վարկի ստացումը միշտ էլ հսկայական խնդիր է եղել այն մարդկանց համար, ովքեր ունեն ֆինանսական խնդիրներ և դրա լուծման կարիք ունեն, շատ մարդիկ դժվարանում են ստանալ իրենց տեղական բանկերից կամ այլ ֆինանսական ինստիտուտներից սեփական կապիտալով վարկ ՝ բարձր տոկոսադրույքի, անբավարարության պատճառով: գրավի, պարտքի եկամտի հարաբերակցությունը, ցածր վարկային միավորը և շատ այլ պատճառներ

    Եթե ​​ձեզ անհանգստացրել է վարկ ստանալը, այլևս մի անհանգստացեք, քանի որ մենք կարող ենք ձեզ տրամադրել ձեզ անհրաժեշտ վարկը:

    Լրացուցիչ վարկեր ստանալու վարկի վերաբերյալ լրացուցիչ մանրամասների համար խնդրում ենք անմիջապես պատասխանել այս էլ. Փոստին. (Capitalfunding.usa.org@gmail.com)

    Նկատի ունեցեք, որ վարկը տրամադրվում է 3% տոկոսադրույքով, ցանկության դեպքում խնդրում ենք վերադառնալ մեզ:
    Կազմակերպության անվանումը: Elements Capital Funding
    Էլ.փոստի հասցե ՝ Capitalfunding.usa.org@gmail.com

    ОтветитьУдалить
  8. Բարեւ,

    Ձեր ֆինանսական կարիքները լուծելու համար հարկավոր է հրատապ վարկ: Մենք առաջարկում ենք վարկեր ՝ սկսած 2.000.00-ից 100,000,000.00, մենք հուսալի, հզոր, արագ և դինամիկ ենք, առանց վարկային ստուգման և առաջարկում ենք 100% երաշխիք արտասահմանյան վարկեր այս փոխանցման ժամանակահատվածում:

    Մենք նաև վարկ տրամադրեցինք բոլոր արժույթով ՝ բոլոր վարկերի համար 3% տոկոսադրույքով:

    Այս էլ. Փոստը. Ցանկության դեպքում խնդրում ենք վերադառնալ մեզ ՝ zekoceanfinance1@gmail.com էլ
    zekoceanfinance@gmail.com



    Հարգանքներով

    Պարոն Լանլազար Մարկուս

    zekoceanfinance@gmail.com
    zekoceanfinance1@gmail.com

    ОтветитьУдалить
  9. Ինձ շտապ վարկ է պետք, կապվեք մեզ Whatsapp-ի միջոցով https://wa.me/+919654763221


    Ձեզ անհրաժեշտ է հրատապ վարկ՝ ձեր պարտքերը մարելու համար, կամ սեփական կապիտալի վարկ՝ ձեր բիզնեսը բարելավելու համար: Ձեզ մերժե՞լ են բանկերը և այլ ֆինանսական կազմակերպությունները: Ձեզ անհրաժեշտ է վարկի համախմբում կամ հիփոթեք: Այլևս մի նայեք, քանի որ մենք այստեղ ենք ձեր բոլոր ֆինանսական խնդիրները թիկունքում թողնելու համար: Կապվեք մեզ հետ էլ. Ցանկացողներին առաջարկում ենք վարկեր 3% խելամիտ տոկոսադրույքով: Տեսականին 5,000,00 եվրոյից է: մինչև 350,000,000.00 եվրո:

    ОтветитьУдалить